Վիլնյուսում ընդամենը նախաստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո Հայաստանին հրավիրելու են Եվրոպական Միություն: Այս մասին Galatv-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մենք Եվրամիության հետ բանակցության չենք կարող գնալ թեկուզ նրա համար, որ մեր տարածքում ռուսական զենք կա: Նույնությամբ չկա նաև Եվրասիական Միությունը, կա Մաքսային Միություն, և ես կարծում եմ, որ Մաքսային Միությանը կհաջորդի ռուբլու միասնական գոտին: Այս փուլում դառնալով Ասոցացման համաձայնագրի անդամ՝ Հայաստանը չի խախտում որևէ բան Ռուսաստանի հետ, եթե խախտեր, Եվրոպան չէր ստորագրի: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ես քարոզում էի չեզոք քաղաքականություն, եթե այսօր Եվրասիական Միություն լիներ, մենք չէինք կարող մտնել մի քանի պատճառով, թեկուզ նաև նրա համար, որ շատ կարևոր զենք է ազգային արժույթը։ Նմանապես ես չեմ տեսնում Եվրամիության հեռանկար, որովհետև եվրոն հնարավոր չէ շարունակել, հնարավոր չէ մի տարածքում ունենալ արժույթ, որտեղ երկրների մի մասը արտահանող է, մյուս մասը ներմուծող», – ասել է Բագրատյանը:
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք Եվրամիությունում են և ազգային արժույթից չեն հրաժարվել, ծաղկում են Եվրամիության հաշվին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Galatv.am-ում