Հուլիսի 29-ին Հայաստանի շրջանների մեծ մասում առատ տեղումները հետզհետե կդադարեն, հայտնում է Meteo TV-ն: Հանրապետության արևելյան շրջաններում, ինչպես նաև Տաթևում, առայժմ կպահպանվեն ամպրոպային բնույթի անձրևներ, տեղատարափ:
Արևմտյան շրջաններում տեղ-տեղ սպասվում են միայն թույլ և կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով:
Երևանում այսօր գրանցվելու է առանց տեղումների եղանակ, երեկոյան կդիտվի ուժեղ քամի, ցերեկը ջերմաստիճանը կկազմի +32: