Օգոստոսի 1-ից Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա մոտ հիսուն տոկոսով, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այժմ գործող 70 դրամի փոխարեն, չափահաս քաղաքացիները կվճարեն 100 դրամ, իսկ դպրոցականները 30 դրամի փոխարեն կվճարեն 50 դրամ:
Այս մասին ծանուցող հայտարարություններն արդեն փակցված են Դիլիջանի ավտոբուսներում: Թերթը նշում է, որ լուրը բնակիչներն ընդունել են դժգոհությամբ՝ հատակպես հաշվի առնելով այն փաստը, որ ավտոբուսները գտնվում են ամխիթար վիճակում: