ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, իսկ թեկնածուների հարցում դեռ անորոշություն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի։ Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը։ Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում», – նշում է «Հրապարակ»-ը։
«Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք», – թերթի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Մաքսիմ Հակոբյանը։