Անչափահասի հետ ամուսնանալու և սեռական հարաբերություն ունենալու հերթական գործը վարույթ է ընդունվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, գրում է «Փաստինֆո» գործակալությունը:
Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Էդիկ Մահմուդյանը, ամուսնանալով Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 16 տարին չլրացած Գ.Խուդոյանի հետ, փոխադարձ համաձայնությամբ Շամիրամ գյուղում գտնվող իր տանը սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, որի արդյունքում նա հղիացել է : Անչափահաս կնոջ մոտ հայտնաբերվել է 23-24 շաբաթական հղիություն:
Էդիկ Մահմուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: