«Վանաձոր»ՔԿՀ-ում 24 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ նամակ է ուղարկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որում բացատրել է հացադուլին դիմելու պատճառները:
Հովհաննիսյանը նշում է, որ դատապարտվել է 2012 թվականի ապրիլի 13-ին 12,5 տարվա ազատազրկման ավազակության և ապօրինի կերպով զենք կրելու մեղադրանքով:
«Ինձ դատապարտել են անհիմն մեղադրանքով առանց ապացուցելու իմ մեղքը: Տուժողը առերեսման ժամանակ ինձ չի ճանաչել, քննիչի անմիջական մատնացույց անելուց հետո նմանեցրել է 70% և չի նմանեցրել 30%, ինձ առերեսում չեն կատարել մյուս մոեղադրյալների հետ, ինձ դատապարտել են զենքի համար, որ փաստացի գոյություն չունի: Ես բողոքարկել եմ դատարանի որոշումը բոլոր կազմակերպություններում, որտեղ հնարավոր է, ինձ չեն լսում, ես ստիպված հայտարարել եմ հացադուլ, գոնե այսպես լսելի դարձնեմ իմ բողոքները», – նամակում գրել է դատապարտյալը: