ՀՀ առաջին օմբուդսմեն, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ուրախացել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ադրբեջան և հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ալավերդյանի խոսքով՝ հայաստանցի վերլուծաբանները չպետք է նեղանան Պուտինից. ամեն անկախ պետություն ունի իր շահերը և դրանց հիման վրա կարող է հարաբերություններ ունենալ այլ երկների հետ: Բանախոսի կարծիքով՝ ոչ թե պետք է խոսել Պուտինի՝ Ադրբեջան գնալու մասին, այլ քայլեր ձեռնարկել, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի հետ որպես սուվերեն երկիր կառուցի հարաբերությունները:
«Երբեք էլ հայերը որպես գործոն չեն եղել Ռուսաստանի շահերում, եղել են որպես գործիք, պայման: Դա էլ որպես վիրավորանք չպետք է ընդունել»,- ասել է Ալավերդյանը:
Ըստ բանախոսի՝ հայաստանցիներին ավելի շատ պետք է անհանգստացնի ներքին զարգացումների բացակայությունը: