Այսօր առավոտյան Գարեգին Նժդեհի կամրջից (Վստրեչի կամուրջ) նետվել է 25-ամյա Ա.Փ.-ն: Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, դեպքի վայր մեկնած փրկրարարների խումբը պարզել է, որ կինը ողջ է: Կամուրջի տակով անցնում են մետրոյի և երկաթուղային գծերը, ու ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից Epress.am-ին հայտնել են, որ տուժածի առողջական վիճակը ծանր է: Կինը ստացել է ողնաշարի վնասվածք՝ պոլիտրավմա, և կողերի կոտրվածքներ:
Լուսանկարը՝ armenianow.com