23 տարի առաջ այս օրը անկախության հռաչակագրի ընդունումն ինքնին անկախության ակտ էր և որպես փաստաթուղթ՝ շատ կարևոր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա, այնուամենայնիվ, նշել է, թե այն ժամանակ մարդիկ այնքան էլ պատրաստ չեն եղել անկախությանը:
Հայրիկյանի խոսքով՝ այն ժամանակվա իշխանություների սխալներին հաջորդել են ուրիշ սխալներ:
«Այսօր մենք շատ հարցերում փակուղային վիճակում ենք՝ մասնավորապես Արցախի հարցում, որովհետև չկար հետևողական քաղաքականություն և կար դավաճանություն հռչակագրի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցների կողմից», -ասել է ԱԻՄ առաջնորդը:
Անդրադառնալով անկախության արժեվորման խնդրին՝ բանախոսը նշել է, թե քանի դեռ կա անկախությունը, ապա այն համարվում է բնականոն երևույթ:
«Սակայն երբ անկախությանը վտանգ սպառանա, նույնիսկ անտարբեր թվացող մարդիկ կդառնան անկախության մոլեռանդ և հետևողական պաշտպաններ, մանավանդ, եթե Հայաստանն իսկապես ժողովրդավարական պետություն լինի: Այսօր մենք 20 տարվա անկախություն ունենք և իր ամեն տեսակի խուժան՝ իշխանություններով հանդերձ, անկախության գաղափարն անուրանալի արժեք է համարում: Ես խուժանություն եմ համարում արժեզրկումն անկախության, ինքնորշոման գաղափարի, մեր տոները սխալ ներկայացնելը, այսօր սովետական ուղղագրությամբ գրել շարունակելը: Հայաստանում իշխանության եկած ուժերը եղել են հիմնականում ԿԳԲ-ի դրածոներ կամ էլ արցախակետնրոն մտածելակերպով գավառական գործիչներ»,- եզրափակել է Հայրիկյանը: