Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օգոստոսի 23-ին միջադեպ է տեղի ունեցել, կա սպանված և վիրավոր:
News.am-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Ագարակի շրջանում՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Հայաստանի սահմանին: Նախնական տեղեկություններով՝ սպանվել է մեկ հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ին ասել է, որ հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: