Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր՝ ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ ստացած շարքային զինծառոյող Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հակառակորդի գնդակից մահացել է զինծառայող Նորայր Արարատի Պետրոսյանը: