Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր՝ օգոստոսի 23-ին, Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը՝ Գալստյան Նաիրա, Պետրոսյան Համլետ, Գևորգյան Լիպարիտ, Մայիլյան Դերենիկ, Աղեկյան Գյուլնարա, Խաչատրյան Հասմիկ, Բրուտյան Նաիրա, Սուքիասյան Ժաննա, Պողոսյան Ցողիկ, Նարինբեկյան Արուսյակ, Հարությունյան Լենա, Միրզոյան Շուշան, Զաքարյան Գրետա, Վարդանյան Կարինե, Մաղաքյան Արմեն, Գրիգորյան Նաիրա, Գրիգորյան Արմինե, Ասատրյան Կարինե: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքը տեղեկացնում է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ՝ 60-ամյա Համլետ Պետրոսյանը, ում 7 վիրավորների հետ տեղափոխել են Երևան:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ ժամը 09:00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, 2-րդ ոլորանից գլորվել և ընկել էր 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 17 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ: