Այս գիշեր՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Արարատ» հյուրանոցի մոտ 10 հոգի ծեծի են ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ըստ տեղեկությունների՝ սկզբում անծանոթ երիտասարդները ակտիվիստներին հարցրել են՝ արդյոք նրանք մասնակցում են նստացույցին, և դրական պատասխան լսելուց հետո «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով` սկսել են ծեծի ենթարկել ակտիվիստներին: