Ոստիկանությունը Մոսկվայի ռեստորաններից մեկից բերման է ենթարկել ավելի քան 50 օտարերկրացու ու Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի բնակիչների: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ ՆԳՆ մոսկովյան վարչությունը:
Ըստ վարչության տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին՝ Ալթայի փողոցի վրա գնտվող ռեստորաններից մեկում:
«Հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել 54 մարդու, որոնց թվում՝ Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի ու Հայաստանի քաղաքացիներ, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի բնակիչների»,- ասված է հայտարարության մեջ:
Նրանք բոլորը մատնադրոշմվել են: Ստուգվում է նրանց՝ հանցագործություններին մասնակցությունը: Ռեստորանի ու բերման ենթարկվածների մեքենաների խուզարկման արդյունքում ոստիկանությունը հայտնաբերել է «Սայգա» տիպի երկու որսորդական հրացան՝ փամփուշտներով, ու մեկ տրավմատիկ ատրճանակ: