Օգոստոսի 26-ին և 28-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի՝ +24-ից մինչև + 35:
Երևանում այսօր նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում, վաղը հնարավոր է անձրև: Այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի + 35-ի, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: