Home / Հայաստան / Ադրբեջանի «սև ցուցակը» կարող է լրացվել Ղարաբաղ այցելած ևս մի քանի անձանցով

Ադրբեջանի «սև ցուցակը» կարող է լրացվել Ղարաբաղ այցելած ևս մի քանի անձանցով

Ադրբեջանը Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին աշխատակից Աննա Չապմանին (լուսանկարում) ու մի շարք այլ ռուսաստանցի հասարակական գործիչների ու լրագրողների, ովքեր, ենթադրաբար, Հայաստան իրենց այցի ժամանակ այցելեն են նաև Լեռնային Ղարաբաղ, կարող է ընդգրկել «անցանկալի անձանց» ցուցակում: Այս մասին հայտնում է News Azerbaijan-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլմին Աբդուլաևին:

«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության հրավերով օգոստոսի 25-ից 30-ը մի շարք ռուսաստանցի լրագրողներ ու հասարարական գործիչներ ժամանել են Հայաստան: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ նրանք այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ:

Պատվիրակության կազմում էին նաև Ռուսաստանի հետախուզական ծառայության նախկին աշխատակից Աննա Չապմանը, Ռուսաստանի Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, իրավաբան Սերգեյ Կարնաուխովը և Dairy News-ի թղթակից Ալեքսանդր Ռիժկովը:

«Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ չհամաձայնեցված նման այցերն անօրինական են: Եթե այցի փաստը հաստատվի, Ադրբեջանի ակուպացված տարածքներ անօրինական կերպով այցելած բոլոր անձինք կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: