Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող սոցիալական փաթեթի միայն հանգստի համար հատկացվող գումարներից կառավարությունն աշխատում է 3 մլրդ 360 մլն դրամ։ Այս մաիսն իր այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը:
Թերթը պարզաբանում է, որ 2013 թվականին սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնվել է 30 հազարով, և նախորդ տարվա 180 հազարի փոխարեն այս տարի սոցփաթեթ տրամադրվում է 210 հազար քաղաքացու։ Սոցփաթեթի ընդհանուր գումարից 80 հազար դրամն ուղղվում է յուրաքանչյուր քաղաքացու հանգստի կազմակերպմանը։
«168 ժամը», սակայն, նշում է, որ այդ գումարից գանձվում է 20% ավելացված արժեքի հարկ, և, եթե քաղաքացին այդ գումարով կարող էր հանգստանալ ասենք 4 օր, փաստացի հանգստանում 3 օր։
«Կարծես թե ամեն ինչ օրինական է, ԱԱՀ-ն վճարում է հանգստի կազմակերպիչը՝ զբոսաշրջային գործակալությունը կամ հյուրանոցը, բայց օրինակ անցած տարի դրանք ԱԱՀ վճարողներ չէին։ Իսկ այս տարի, շրջանառության հարկի ներդրումից հետո, կառավարությունը ներքին կարգով, պարտադրաբար ձենարկություններին ուղղորդում է ԱԱՀ դաշտ, այդ թվում և զբոսաշրջային ընկերություններին։ Դրա արդյունքում էլ ՀՀ քաղաքացիներին «գցում» է»», – նշում է թերթը։