Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել. աղբյուր

Սերժ Սարգսյանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել. աղբյուր

Շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը վիրահատության է են­թարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Սարգսյանը տևական ժամանակ աղիքնե­րի հետ կապված խնդիր­ներ ուներ և պարբերաբար լինում էր «Նաիրի» բ/կ-ում:

Թերթի աղբյուրները նաև հայտնում են, որ Սարգսյանը թութ­քի (հեմորոյ) վիրահատության է ենթարկվել: Սարգսյանի մա­մուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ ոչ հաստա­տել և ոչ էլ հերքել է վիրահատության վերաբերյալ տե­ղեկությունը: «ՀԺ»-ի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել, խոսնա­կը պատասխանել է.  «Ես նման տեղեկություն չունեմ»:

Թերթը, սակայն, նշում է, որ Սարգսյանի բացակայությունը երևում է նաև իր պաշտոնական կայքից: Օգոստոսի 4-ից 5-ը Իրան կատարած այցից հետո՝ մինչև օգոստոսի 13-ը այնտեղ որևէ լրատվություն չկա Սարգսյանի աշխատանքային գրաֆիկի մասին: