ՀՔԾ-ն դեռևս չի կարողանում բացահայտել, թե ով է գաղտնալսել և տարածել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը: Հիշեցնենք, որ ձայնագրությանը նախորդ տարվա դեկտեմբերին հայտնվել էր youtube.com կայքում:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԱՄՆ իրավապահներին միջնորդություն են ներկայացրել՝ Google INC և Youtube LLC ընկերություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով: ՀՔԾ-ն միջնորդության պատասխանն առ այսօր չի ստացել:
«Մինչ այսս պահը կատարած քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին», – ասված է ՀՔԾ-ի պատասխանում: