Home / Հայաստան / Ռուսաստանը Հայաստանին դրամաշնորհ է տրամադրել գազի գնի սուբսիդավորման համար

Ռուսաստանը Հայաստանին դրամաշնորհ է տրամադրել գազի գնի սուբսիդավորման համար

Երեկ երեկոյան ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի վազող տողով պտտվել է տեղեկությունն այն մասին, որ գազի գնի սուբսիդավորման համար Հայաստանը Ռուսաստանից դրամաշնորհ կստանա»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ այլ մանրամասներ այդպես էլ չի հրապարակվել և հիշեցնում, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այդ գումարը արդյոք կտրամադրվի, եթե անգամ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը, Մովսիսյանն ասել է. «Հաստատ փողը տալու են, մյուս բաների հետ ես գործ չունեմ»: