Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, իր շրջապատում դժգոհել է, որ պետական որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում, ինչը Ալեքսանյանի համար անակնկալ է եղել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ բոլոր «նշանակալի» քայլերը, այդ թվում նաև Փակ շուկայի արմատական վերափոխումը, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ալեքսանյանն իրականացրել է ամենավերևների հետ «ճշտվելուց» հետո։
««Ճշտվելը» նա սկսել է շուկայի կամարները քանդելուց առաջ։ Նրան և՛ նախագահականից, և՛ քաղաքապետարանից «դաբրո» են տվել, ասելով՝ «Դու արա, հետո կօրինականացնենք»: Թերևս հենց դա է պատճառը, որ որոշակի վտանգ զգալով՝ Լֆիկ Սամոն մոբիլիզացրել ՝ իր ազդեցության տակ գտնվող հաստավզերի ու ճղճղան կանանց հայտնի «կոնտինգետին», որը այս օրերին ի պաշտպանություն Փակ շուկայի աղճատման միտինգներ է անում ու հարձակվում հուշարձան շենքի վերականգնումը պահանջող ակտիվիստների վրա», – այսօրվա համարում գրել է թերթը։