Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում վերսկսվեցին դասերը, և հաջորդ օրը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում էր իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուտինին, Epress.am-ի թղթակիցը գնաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Կրթահամալիրի սաները տեսախցիկի առջև խոսեցին երկրում հեղափոխական իրավիճակի մասին, որի համար շնորհակալություն հայտնեցին իշխանություններին՝ նշելով վերջինիս «ոճային» սխալները: Պարզվեց նաև, որ Սերժ Սարգսյանին լսելը կարող է ձանձրացնել, իսկ Հայաստանում ծնվելը մարդուն «ավտոմատ քրիստոնյա» է դարձնում: