Սեպտեմբեր 3-ին ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները կաշառք ստանալու պահին ձերբակալել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի դասախոս, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արամ Մուրադյանին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Մուրադյանն Ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, դասախոսը քաղաքացի Խ.-ի ընդունելության քննությունների հարցը դրական լուծելու դիմաց` վերջինիցս պահանջել և ստացել է 2.200 ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: