Home / Հայաստան / ԵՄ-ից Հայաստանին բացատրել են՝ ինչ հետևանք կունենա Մաքսային միությանն անդամակցությունը

ԵՄ-ից Հայաստանին բացատրել են՝ ինչ հետևանք կունենա Մաքսային միությանն անդամակցությունը

Երեկ Մոսկվայում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։

Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (լուսանկարում) խոսնակ Փիթեր Ստանոն։ Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Ֆյուլեի խոսնակը պատասխանել է. «Այս պահին չունենք անհրաժեշտ տեղեկություններ։ Հիմա ճշգրտում ենք, այսինքն, կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ, որպեսզի բացատրենք դրա հնարավոր հետևանքները մեր համագործակցության վրա»:

Թերթը նշում է, որ նախկինում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ անհնար է անդամակցել Մաքսային միությանը և միաժամանակ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: