Վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից հայտարարություն տարածել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեն ՀԱԿ–ից՝ Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգություն»–ից՝ Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը։ Հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից։
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է՝ այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին։ Թերթը նշում է, որ չի կարողացել մեկնաբանություններ ստանալ ոչ Ռուստամյանից, ոչ որևէ ՀՅԴ-ականից. նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանել