Հայաստանում բնակվող եզդիների 50 տոկոսն արդեն հասցրել է մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում ու եվրոպական երկներում: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ եզդիները հայերի հետ հավասար հեռանում են:
«Հեռանում են աշխատանք չունենալու, թանկացումների պատճառով: Ինչպե՞ս են հայերը գնում, այնպես էլ իրենք: Արտագաղթը եզդիների մոտ չի դադարում: Հիմնականում գնում են Ռուսաստանի Դաշնություն, բայց լինում է նաև, որ գնում են Ֆրանսիա, Գերմանիա»,- ասել է Թամոյանը:
Եզդիների միության նախագահը զայրացած է այն բանից, որ ազգային վիճակագրական ծառայությունը ստում է՝ ներկայացնելով արտագաղթած մարդկանց թվերը. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Եզդիները համարյա 50 տոկոսով պակասել են, դա հաստատ եմ ասում, դա իրական թիվ է»: