Ժամը 19.00-ին ՀՀԿ գրասենյակի մոտակայքում մոտ երեք տասնյակ ակտիվիստեր բողոքի ակցիա են սկսել ընդդեմ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու: Ակտիվիստներին թույլ չէին տալիս մոտենալ ՀՀԿ գրասենյակին, որտեղ անցկացվում էր կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Ոստիկանները փակել էին Մելիք-Ադամյան փողոցը, և բողոքողները կուտակվել էին Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան խաչմերուկում: Ակցիայի մեկնարկից մոտ կես ժամ անց ոստիկանները, ակտիվիստների խոսքով, գողացել են բողոքի ակցիայի մասնակից Վրեժ Զատիկյանին, ով ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանի քրոջ որդն է: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Զատիկյանը հարցրել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ինչու բողոքողներին թույլ չեն տալիս մոտենալ ՀՀԿ գրասենյակին՝ խախտելով իրենց ազատ տեղաշարժման իրավունքը: Օսիպյանի հետ կարճ վիճաբանությունից հետո ոստիկանները անսպասելիոորեն հարձակվել են Զատիկյանի վրա և մտցրել նրան ոստիկանական մեքենայի մեջ: Անակնկալի եկած ակտիվիստները վազել են դեպի մեքենան, սակայն, չկարողանալով խանգարել ոստիկաններին, սկել են վանկարկել «Ամոթ ամոթ», «Մլիցա»: