Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արա, խի՞ ես գնում քաղաքապետարան». ակտիվիստը պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արա, խի՞ ես գնում քաղաքապետարան». ակտիվիստը պատմում է՝ ինչպես են իրեն ծեծել

Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ  նա հերթական անգամ գնացել էր Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող իր ընկերներին տեսնելու: Տուն վերադարձի ճանապարհին Ալեքսանյանին սկսել են հետևել, սակայն, հասնելով լուսավոր տեղ, մտածել է, որ իրեն այլևս վտանգ չի սպառնում:

«Վեց-յոթ կամեռա կա, մտածեցի, որ արդեն լուսավոր տեղ եմ,  խնդիր չի լինի: Բայց երբ հասա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, հետևից մեկը խփեց, պտտվեցի տեսա, որ 10-15 հոգի էին, նրանց մեջ նաև այն երկու հոգին, որ ինձ հետևում էին: Նրանցից մի քանիսը մահակներով էին: Նրացից մեկը հարցրեց, երբ արդեն ընկած էի՝ «արա, խի՞ ես գնում քաղաքապետարան»: Դրանից ես ենթադրում եմ, որ  դրա հետ է կապված իմ ծեծը: Բացի դա, սա առաջին բռնությունը չէ, որ կիրառվում է ակտիվիստի դեմ»,- պատմել է ակտիվիստը:

Տեսանյութը՝ Հայկական բնապահպանական ճակատ