Սեպտեմբերի 10-11-12-ին, ժամը 17.00, Թեքեյան Կենտրոն Հիմնադրամի դահլիճում կկայանա «Մարդու իրավունքներից՝ դեպի բացարձակ ժողովրդավարություն» քաղաքացիական ֆորումը, որի ընթացքում հանրային քննարկումներ կանցկացվեն Պարույր Հայրիկյանի հեղինակած «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» մոդելի շուրջ:
Ֆորումի կազմակերպիչն է Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը (CCPMI), աջակիցը՝ ԱՄՆ Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամը (NED):
Կազմակերպիչներն առաջարկում են մասնակցության և տեղեկությունների համար դիմել Ֆորումի համակարգող Վրեժ Զատիկեանին (094 91-81-28, [email protected]):