ՀՀ իշխանության դեմ հայերը պայքարի են դուրս եկել արտերկրում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը թերթի հետ զրույցում ասել է, որ օրերս Սլովակիայում կայացած ֆորումի 15-րդ համագումարի ընթացքում որոշվել է ստեղծել համահայկական ճակատ, որի նպատակն է «նպաստել ՀՀ-ում արագ իշխանափոխությանը»: Եվրոպայում բնակվող հայերի մասնակցությամբ կայացած նիստին ներկա է եղել նաև արցախցի բարերար, ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանը, ով հայտարարել է, որ իշխանափոխությունը ՀՀ-ում պետք է տեղի ունենա 20 րոպեում, որ «չվերածվի հեղափոխության, ու մեր թշնամիները չուրախանան»։
Բացի դա, Հայրապետյանի ֆինանսավորմամբ կստեղծվի «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական ՀԿ։
Թերթի հարցին, թե ինչու պիտի ՀՀ քաղաքացին հավատա նախաձեռնողների անկեղծությանը, Գրիգորյանը պատասխանել է. «Մեզ շատ ավելի են հավատում, քան Սերժ Սարգսյանին։ Կտեսնեք, թե մեր կոչը ինչպես է ցունամիի պես ողջ ժողովրդին ոտքի հանելու»: