Իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել։ Յուրաքանչյուր փոխվարչապետ կոորդինացնելու է կոնկրետ ոլորտ։ Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման։ Ավելին՝ արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու։
Մասնավորապես, ինչպես նշում են թերթի աղբյուրները, ներկայումս քննարկվում է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին և փոխվարչապետի պաշտոնում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերևս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: