Home / Հայաստան / «Երևան մոլի» շինարարությունը վստահել են ԲՀԿ-ական պատգամավորին

«Երևան մոլի» շինարարությունը վստահել են ԲՀԿ-ական պատգամավորին

««Երևան մոլ» առևտրի կենտրոնի շինարարության իրականացումը նախագծի սեփականատերերը վստահել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շինարարական ընկերությանը, գրում է «Հայկական ժամանակը»:

Արշակունյաց 34/1 և 34/3 հասցեներում կառուցվող առևտրի և զվարճանքի կենտրոնի վերաբերյալ թերթի հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ շինարարությունն իրականացնում է «Սպիտակ տուն» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունում, դատելով ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից, հիմնադիր է հանդիսանում հենց Ախոյանը: Գործարար պատգամավորի ընկերությանն է հանձնվել 496.2 և 23716.51 քմ մակերես զբաղեցնող մոլի երկու հիմնական մասերի շինարարությունը, նշում է թերթը։