Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանում իրավապահ բարեփոխումների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանման իր հանձնառությանը: Այս մասին այս մասին Epress.am-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է դեսպանությունը վերաբերվում ՀՀ ոստիկանության կողմից ակցիաների ժամանակ ակտիվիստների և լրագրողների նկատամբ ուժի կիրառման, լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքերին այն պարագայում, երբ ԱՄՆ-ն դրամաշնորհներ է տրամադրում ոստիկանությանը ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
«Մենք խրախուսում ենք, որ ոստիկանության չարաշահումների ու անօրինաչափ վերաբերմուքի ցանկացած մեղադրանքի պարագայում անցկացվի անկողմնակալ քննություն», – իր պատասխանում նշել է ԱՄՆ դեսպանությունը: