ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի պատի վրայից հանվել է «Նախախորհրդարան» շարժման ներկայացուցիչ Կարո Եղնուկյանի պատկերով պաստառը, որն այնտեղ փակցված էր մոտ երկու շաբաթ:
Երեկ Եղնուկյանը նամակ էր գրել Ալեքսանյանին՝ պահանջելով վերացնել պաստառը շենքի վրայից, իսկ ավելի վաղ դիմել էր ՀՀ գլխավոր դատապազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով քրեական պատասախանատվության ենթարկել իր անձի նկատմամբ ատելություն սերմանողներին: