Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին՝ երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է վաղը: Երեքշաբթի «168 ժամ» պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Սարգսյանը պատրաստվում է պահել Հովսեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում: