Դատական կարգադրիչների ծառայությունում խոշոր յուրացումների փաստով հարուցված քրգործի շրջանակներում արդեն իսկ 9 աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք, իրենց վերադասի հետ համաձայնեցված, պետությանն ավելի քան 300 մլն դրամի վնաս են հասցրել։ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այս բացահայտումը զայրացրել է Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը։ Ըստ լուրերի՝ նա մտադիր Է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին։
«Ժողովուրդ»-ը փորձել է այս լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից։ Վերջինս ասել է, թե չգիտի՝ նախագահականում ինչ են որոշել:
«Եթե նկատողություն է լինում, ապա արդարադատության խորհուրդը համապատասխան միջնորդություն է ներկայացնում ՀՀ նախագահին, իսկ արդարադատության խորհրդում այս պահի դրությամբ նման որոշում հրապարակված չկա», – ասել է նա: