Սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա, որը նախաձեռնել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Ժառանգություն»-ը որոշել է հավաքն անցկացնել անկախության օրվա նախաշեմին և քննարկել Հայաստանի առջև ծառացած խնդիրներ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պողոսյանը խոսել է նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է ճանապարհ գտնի Եվրամիության հետ հարաբերություներում դուռը բաց պահելու համար: Ըստ Պողոսյանի՝ այժմ հնարավոր չէ 4 տարվա ընթացքում մշակված Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, թեև ՀՀ իշխանությունը նման ցանկություն հայտնում է: Պատգամավորի համաձայն, այժմ լավագույն տարբերակը կլինի Ասոցացման պայմանագրի գոնե ինչ-որ կետերի շուրջ համաձայնագիր կնքել, օրինակ, ժողովրդավարական խնդիրների բարելավում, վիզաների տրամադրման ոլորտ: