Չկա Հայաստանում մի քաղաքացի, որ հոգու խորքում, նույնիսկ եթե հակառակն է ասում, իրոք չի կարծում, որ մեր՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը տեղին է: Այսօր ԱԺ-ում նման կարծիք է հնչեցրել ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Ըստ նրա՝ որևէ երկիր չի կարող մեկ այլ երկրի մեղադրել նրանում, թե ում հետ է նա ուզում համագործակցել:
Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք Բիշարյանն այդ հարցի շուրջ սոցիոլոգիական հարցում է անցկացրել, ինչին պատգամավորը պատասխանել է, որ ինքը հանդիպումներ է ունենում մարդկանց հետ, և քննարկումների արդյուքնում է նման եզրակացության եկել:
«Գուցե, ցավոք սրտի, բայց Հայաստանում չկա ընտանիք, որը չունենա ընտանիքի անդամ, որ ապրում, աշխատում է Ռուսաստանում», – ասել է Բիշարյանը:
Նրա խոսքով՝ նաև Ռուսաստանի շնորհիվ է, որ մեր արտաքին սահմանները անվտանգ են. դա է առաջնայինը, տնտեսական հարցերը երկրորդական են: