ԼՂՀ-ի զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Խաչատուր Խաչատրյանի մահվան պատճառը զինակցի կողմից կատարված կրակոցն է եղել: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը՝ 03.10-ին, իսկ, համաձայն պաշտոնական վարկածի, կրակոցն արձակել է շարքային Տիգրան Հակոբյանը: