Թեև ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի անունը շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում, սակայն նա կարող է նշանակվել Եվրադատարանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի փոխարեն, ում պաշտոնավարման ժամկետը շուտով ավարտվում է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ Գյուլումյանը նշանակվել է 2003 թվականին Եվրադատարանում դատավորների նշանակման հին կարգով՝ 6 տարով, և 2009-ին վերընտրվել է երկրորդ անգամ։ Այսինքն՝ Գյուլումյանի ժամկետն ավարտվում է 2015-ին, և նա վերանշանակվելու շանս չունի, քանի որ 2010 թվականին կատարված փոփոխություններից հետո ԵԴ-ում դատավորը կարող է միայն մեկ անգամ ընտրվել՝ 9 տարի ժամանակով։
Հոդվածն ամբողջությամբ «Հրապարակ»-ի այսօրվա համարում