Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Վահրամ Շահինյանը չի զբաղեցնելու Հհ գլխավոր դատախազի պաշտոնը: Այս մասին երեկ հայտարարել է ՀՔԾ-ն՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, թե Շահինյանը Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուներից է:
«ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի անունը:
Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է, ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: Այն պնդումները, որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու բանբասանքների ոլորտից են և որևէ հիմք չունեն», – ասված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 13-ից, երբ լրացել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Սերժ Սարգսյանն առայժմ Ազգային ժողովին թեկնածուին չի ներկայացրել: