Home / Հայաստան / Մահացել է գործարար Ջերալդ Գաֆեսճյանը

Մահացել է գործարար Ջերալդ Գաֆեսճյանը

88 տարեկան հասակում մահացել է գործարար և բարերար Ջերալդ Գաֆեսճյանը: Այս տեղեկությունը հաստատել է Երևանում գտնվող Գաֆեսճյան թանգարանից:

Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին Նյու Յորքում: 50-ականներին աշխատել է West Publishing ընկերությունում որպես խմբագիր, ապա որպես գովազդային բաժնի տնօրեն, հետո փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ: Հետագայում հիմնել և ղեկավարել է West Art and Law ընկերությունը: 1996 թվականին հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը, որը սկսել է ծրագրեր իրականացնել Հայաստանում, որոնցից մեկը՝ Երևանի կենտրոնում բացված Գաֆեսճյան թանգարանն է:

Ջերալդ Գաֆեսճյանի հայաստանյան ակտիվներից էին «Կասկադ»  բանկը, «Արմենիա» հեռուստաընկերությունը, որոնք նա վաճառել է մի քանի տարի առաջ: