Երեկ, ժամը 17.30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճընի կամրջից:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարության կայքը, ինքնասպանության փորձ կատարողը՝ Նոր Հաճըն քաղաքի բնակիչ Վ. Ս-ն է (34 տարեկան), ով պահանջել է, որպեսզի դեպքի վայրում գտնվի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վերջինս լսելով ինքնասպանություն փորձ կատարողի բողոքները՝ երկար բանակցություններ է վարել նրա հետ և համոզել է ցած իջնել: