Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիյաում ՀՀ առաջին դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին:
Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը: Այս մասին ասված է թաղամասի բնակիչների տարածած նամակում:
Նամակի հեղինակները նշում են, որ չեն հանդուրժելու իրենց տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը և, վաղը՝ դրա ընդունման պարագայում, «դրսևորելու են քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի են ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը»:
Լուսանկարում՝ Արքայազն Չարլզը և Արմեն Սարգսյանը