ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով արդեն երկար տարիներ Անդրանիկ Մանուկյանի տրամադրության տակ է մնում 052 օօ 01 ավտոմեքենայի համարանիշը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Սա ինքնիրավչության կոպիտ դրսևորում է, քանի որ այսպիսի համարանիշ ունենալու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները», – գրում է թերթը։
Անդրանիկ Մանուկյանը 1999–2000թթ. է եղել ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որից հետո աշխատել է նախարար, իսկ հիմա էլ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։
Թերթը ենթադրում է, որ Մանուկյանի նկատմամբ Աբրահամյանի ուշադրությունը պայմանավորված է խնամիական հարաբերություններով՝ երկուսն էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամիներն են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում