ԱՄՆ կառավարությունը Հայաստանին լրացուցիչ 1 միլիոն դոլար կտրամդրի: Այս մասին խոսվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գոծակալության ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդի հանդիպման ժամանակ:
Համաձայն ՀՀ կառավարության կայքի, Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով:
Ըստ տիկին Հիլլիարդի՝ ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը և Հայաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի: