Հայաստանյան կառավարման համակարգում շարունակում է ընթանալ խոշորացման գործընթացը՝ իր հետ բերելով կադրային տեղաշարժեր։ Տեսչությունների միավորմանը զուգահեռ (տասնութ տեսչություններից մնալու են ընդամենը 8-9-ը), խոշորացում է ընթանալու նաև տարբեր գերատեսչությունների կազմում գործող քննչական մարմիններում. դրանք ներառվելու են մեկ-երկու մարմնի մեջ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հասկանալի է, որ նման մարմնի ղեկավարը մեծ հեղինակություն է ունենալու, ուստի այդ պոստի համար պայքարը թեժ է։ Կառավարման համակարգում նաև համատարած կրճատումներ են սպասվում, և աշխատավարձերի աճը, որի մասին ազդարարեց անձամբ Սերժ Սարգսյանը, իրականում կատարվելու է մեծ թվով գործազուրկներ ունենալու հաշվին։ Որոշ գերատեսչություններում ասվել է, որ մոտ 50 տոկոսով աշխատակազմը կրճատվելու է», – մեկնաբանում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում