«Բանտը՝ հայաստանյան հասարակության խտապատկեր» տեսանյութում նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պատմում է 2008-2009 թթ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացրած ամիսների մասին:
Երկու դատապարտյալների մայրեր, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, պատմում են՝ ինչպես է ընկալվում քրեակատարողական հիմնարկը դրսից: Նրանք խոսում են նաև խոշտանգումների մասին, որոնք իրականացվել են իրենց որդիների նկատմամբ: