Սեպտեմբերի 23-ին Հայաստանում դիտվելու է մեծ մասամբ ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: Հատկապես արևելյան շրջաններում հավանական են զգալի առատ տեղումները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և մառախուղ: Այս մասին հաղորդում է meteo-tv.am-ը:
Այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 1-2 աստիճանով մինչև +18:
Երևանում սեպտեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են առատ տեղումներ: Ցերեկը օդի ջերմաստիճանը հասնելու է +24-ի, գիշերը՝ +11: