Վայոց Ձորի մարզի Եղենիս գետը Փոքր ՀԷԿ-ի զոհ է դարձել, ահազանգում են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)-ի ակտիվիստները տարածած հայտարարության մեջ: ՀԲՃ-ի տարածած լուսանկարում երևում է, որ գետը ցամաքել է:
Ակտիվիստներն ահազանգը և լուսանկարը ստացել ենք Վայոց Ձորից՝ Արթուր Մելքոնյանից: Վերջինիս փոխանցմամբ՝ տեղի բնակիչներն ասում են, որ այսպիսի վիճակ է ամեն տարի՝ ամռանը և աշնանը:
«Բավական չէ, որ ձկնուղի ընդհանրապես չկա՝ խողովակի մեջ վերցված է նաև գետի ամբողջ ջուրը: Տեղացիների պնդմամբ՝ ՀԷԿ-ը Գետիկվանք գյուղի մոտակայքում է և պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Մենք պարզեցինք, որ դա ամենայն հավականությամբ «Եղեգիս-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «Բազենք» ՓԲԸ-ն:
Բնապահպանության նախարարություն դիմելն էլ արդեն չգիտենք՝ իմաստ ունի թե չէ, քանի որ նախորդ փորձերը ցույց են տալիս, որ ամենաշատը պիտի գնան մի 100 000 դրամ տուգանեն, կամ էլ ընդհանրապես կաշառք վերցնեն ու անցնեն առաջ», – հայտարարում են բնապահպանները: